ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն 2025 թվականում շատ արդյունավետ է։
27-ամյա ֆուտբոլիստը 16 գոլ է խփել միայն այս տարի։
Ինչպես հայտնում է Footmercato-ն, առաջատար հինգ առաջնությունների բոլոր ներկայացուցիչներից միայն Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն են կարողացել այսպիսի արդյունք ապահովել տարվա առաջին երկու ամիսների ընթացքում՝ 21-րդ դարում։
Նշենք, որ այս ցուցանիշով առաջինը Լիոնել Մեսսին է՝ նշված ժամանակահատվածում խփելով 17 գոլ։