Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Նշվում է, որ ֆրանսիացին այս պահին կենտրոնացած է կարիերան ՊՍԺ-ում շարունակելու վրա։

Ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։