Լամին Յամալը և Պեդրին նշել են, թե ինչպիսի ֆուտբոլիստ է պետք Ռոբերտ Լևանդովսկուն փոխարինելու համար

Ըստ իսպանական մի շարք ղբյուրների՝ կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ աստղերը պահանջում են ավելի շարժուն հարձակվողի տեղափոխություն, ով կօգնի թիմին գնդակով խաղալիս և կկարողանա ավելի խորը դիրք զբաղեցնել գրոհ կառուցելիս։

Յամալը և Պեդրին կարծում են, որ շարժվելու և պրեսինգի ավելի մեծ ունակությամբ հարձակվողը կարող է թիմին ավելի անկանխատեսելի և վտանգավոր դարձնել հարձակման ժամանակ:

Նշվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է երկու թեկնածուի՝ Դուշան Վլահովիչին «Յուվենտուսից» և Ալեքսանդր Իսակին՝ «Նյուքասլից»: Հաղորդվում է նաև, որ սա կարող է լուրջ հարված լինել «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հավակնություններին, որն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։