Խավիեր Տեբասը՝ Կառլո Անչելոտտիին․ «Ամոթ է, որ քեզ օգտագործում են»

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը դիմել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին, ով ավելի վաղ ասել էր, որ Տեբասը չափազանց շատ է խոսում «Լոս Բլանկոսի» մասին։

«Կառլո, բոլորը գիտեն, որ ինստիտուտներն արտացոլվում են իրենց ղեկավարների գործողություններում և խոսքերում։ Իսկ ֆուտբոլում` առավել ևս։ Այսպիսով, երբ ես ասացի, որ «Ռեալը» դարձել է լացող ակումբ, ես նկատի ունեի, որ նրա ղեկավարներն են ստեղծում զոհի կերպարը և դավադրության տեսությունները, թե «մրցակցությունը կեղծված է», և «բոլոր մրցավարները կողմնակալ են «Ռեալի» դեմ»։

Ծիծաղելի է, չէ՞։ Որովհետև նման հայտարարությունները ոչ միայն անհարգալից են մրցաշարի, այլև այն ակումբների նկատմամբ, որոնք քեզ հաղթեցին խաղադաշտում, անկախ նրանից, որ նրանք ավելի լավն էին, թե պարզապես ավելի հաջողակ։ Սա այն է, ինչ իսկապես վիրավորում է միլիոնավոր երկրպագուների։

Ես մանուկ հասակից շնչում եմ մադրիդիզմով, և այս ամբողջ դիսկուրսը, որը ղեկավարությունը քարոզում է, հակասում է այն արժեքներին, որոնք մենք միշտ ճանաչել ենք։

Կառլո, ամոթ է, որ քեզ օգտագործում են դրա համար՝ հաշվի առնելով քո փորձը»,- գրել է Տեբասը X սոցիալական ցանցում։