Ջեյմի Կարագերը խիստ քննադատության է ենթարկել Ռիո Ֆերդինանդին

Ջեյմի Կարագերը խիստ քննադատության է ենթարկել Ռիո Ֆերդինանդին՝ նրան անվանելով ծաղրածու։
«Լիվերպուլի» նախկին պաշտպանն ասել է, որ Մոհամեդ Սալահի համար դժվար է հավակնել աշխարհի լավագույնի կոչմանը, քանի որ Եգիպտոսի հավաքականը չի մասնակցում բարձր մակարդակի մրցաշարերի։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը համաձայն չէ Կարագերի կարծիքի հետ:

«Դա անգրագետ դատողություն է։ Աֆրիկայի գավաթը չի կարելի արժեզրկել, նրա կարգավիճակը պետք է լինի եվրոյի կամ Կոպա Ամերիկայի մակարդակով»։

«Ես դա չեմ ասել, ծաղրածու։ Դադարեք խաղալ ամբոխի հետ, ինչպես միշտ»,- գրել է «Լիվերպուլի» նախկին պաշտպան Կարագերը։