Հայտնի է, թե որտեղ է ցանկանում կարիերան շարունակել Ջոնաթան Դեյվիդը

Ֆրանսիական «Լիլի» կենտրոնական հարձակվող Ջոնաթան Դեյվիդը նոր ակումբ է ընտրել կարիերան շարունակելու համար։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, 25-ամյա հարձակվողը նախընտրում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», քան տեղափոխվել «Ինտեր», «Արսենալ», «Չելսի» կամ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ևս ցանկանում Դեյվիդին տեսնել իր կազմում։

Այս մրցաշրջանում կանադացին դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Դեյվիդի գործող պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։