Ժերար Պիկեն Իկեր Կասիլյասի փոդքաստում խոսել է Լամին Յամալի մասին։
Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահը ներկայացրել է իր շոուի առաջին դրվագը, որը եթեր դուրս կգա փետրվարի 26-ին։
«Չեմ կարծում, որ Լամին Յամալը կխաղար մեր սերնդի մեջ»,- ասել է Պիկեն թողարկման ընթացքում։
Նշվում է, որ փոդքասթի համար խոսակցության մեկ այլ թեմա է լինելու «Էլ-Կլասիկոյում» նրանց դիմակայությունների պատմությունը։