«Գալաթասարայը» Ժոզե Մոուրինյոյին մեղադրում է ռասիզմի մեջ «Ֆեներբախչեի» հետ դերբիից հետո։ Հանդիպումից հետո Մոուրինյոն քննադատել է «Գալաթասարայի» ֆուտբոլիստների և մարզչական շտաբի պահվածքը։
«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ մրցավարին։ Այն իրավիճակում, որի մասին ես խոսում էի, մրցակցի պահեստայինների նստարանին բոլորը կապիկների պես թռչկոտում էին։ Եթե խաղը ղեկավարեր թուրք մրցավարը, Յուսուֆ Աքչիչեքը առաջին րոպեին քարտ ցույց կտար»,- ասել է «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչը։
«Գալաթասարայը» հայտարարություն է տարածել՝ Մոուրինյոյի խոսքերն անվանելով անհարգալից վերաբերմունք թուրք ժողովրդի նկատմամբ։
««Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Թուրքիայում իր աշխատանքի հենց սկզբից մշտապես նվաստացուցիչ հայտարարություններ է արել թուրք ժողովրդի հասցեին։ Այսօր նրա հայտարարությունները անբարոյական մեկնաբանություններից անցել են պարզապես անմարդկային հռետորաբանության։
Մենք պաշտոնապես հայտարարում ենք Ժոզե Մոուրինյոյի ռասիստական հայտարարությունների առնչությամբ քրեական գործ հարուցելու, ինչպես նաև ՈւԵՖԱ և ՖԻՖԱ պաշտոնական բողոքներ ուղարկելու մեր մտադրության մասին։
Ավելին, մենք խստորեն հետևելու ենք «Ֆեներբախչեի» դիրքորոշմանը, մի կազմակերպություն, որը պնդում է, որ պաշտպանում է «օրինակելի բարոյական արժեքները»՝ ի պատասխան իրենց մարզչի դատապարտելի պահվածքի»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: