Էրիկ տեն Հագը կարոտում է «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատմել է մոտ ապագայի իր պլանների և այն մասին, թե ինչպես է կարոտում իր նախկին թիմը։

«Ես արդեն որոշել եմ ոչ մի աշխատանքի չընդունել մինչև հուլիսի 1-ը, որը նոր մրցաշրջանի մեկնարկն է… Միակ բանը, որ կարոտում եմ, «Օլդ Թրաֆորդն» է։ Մենք շատ հաջողություններ ենք ունեցել «Մանչեսթեր Յունայթեդում», բայց ինչպես ես միշտ ասում եմ, միշտ էլ առաջընթացի տեղ կա»,- ասել է Տեն Հեգը SEG Stories-ին։

Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագը անցյալ տարվա հոկտեմբերի 28-ին լքել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնը և նրան փոխարինել է Ռուբեն Ամորիմը։ 26 տուրից հետո «կարմիր սատանաները» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 15-րդ տեղում են։