Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագայի մասին։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 39-ամյա խորվաթին ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Մադրիդի «Ռեալում»։
«Սա այն թեման է, որը նա կքննարկի ակումբի հետ։ Լեգենդներն իրավունք ունեն անել այն, ինչ ուզում են։ Սա ակումբի գաղափարն է,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Մոդրիչի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ ավարտվում է այս ամառ։