Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի խոսքերին, ով ավելի վաղ ասել էր, որ ամաչում է աջակցել «Լոս բլանկոսներին»՝ մրցավարությունից հաճախակի դժգոհելու պատճառով։
«Ես չգիտեմ, թե նա ինչքան է ամաչում։ Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր երկրպագում են «Ռեալին», հպարտանում են դրանով»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Տեբասը նաև նախկինում «Ռեալին» անվանել էր ակումբ, որը միշտ «լաց է լինում» մրցավարությունից և տեսնում դավադրություններ։
Իսպանական Պրիմերայի 25 տուրից հետո «սերուցքայիններն» ունեն 54 միավոր և ներկայումս զբաղեցնում են երկրորդ տեղը։ Լա Լիգայի 26-րդ տուրում «Ռեալը» կհանդիպի «Բետիսին»։ Խաղը կկայանա մարտի 1-ին։