«Բարսելոնայի» երիտասարդ տաղանդը կարող է լքել ակումբը

«Բարսելոնայի» երիտասարդ կիսապատպան Պաբլո Տորրեն կարող է հեռանալ ակումբից։ Ըստ El Nacional-ի՝ ամենադժգոհներից մեկը ակումբում այս պահին Պաբլո Տորրեն է։ Երիտասարդ կիսապաշտպանը վերջին շաբաթներին դուրս է ռոտացիայից և խաղաժամանակ չի ստանում՝ չնայած, որ ցուցադրել է իր որակները, երբ հնարավորություն է ունեցել խաղալու։

«Բարսելոնայի» ղեկավարությունը՝ Ժոան Լապորտայի և Դեկոյի գլխավորությամբ, տեղյակ է Պաբլո Տորրեի անհարմարության մասին և դեմ չի լինի նրա հեռանալուն, եթե ֆուտբոլիստը որոշի գնալ նման քայլի։

Պաբլո Տորրեն որոշել է տեղափոխություն փնտրել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նրա առաջնահերթությունը թիմ գտնելն է, որտեղ նա կկարողանա ստանալ այն խաղաժամանակն ու կայունությունը, որը նրան պակասում է «Բարսելոնայում», լինի դա վարձակալության, թե ամբողջական տրանսֆերի միջոցով: