«Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Պորտուգալացին կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային շորթ ցուցակում է։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանաները» դիտարկում են Ռաֆինյային վաճառելու տարբերակը, ով ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում։ Կատալոնացիները կարող են մեծ գումարներ վաստակել՝ վաճառելով բրազիլացի ֆուտբոլիստին։ Պորտուգալացի վինգերը կարող է իր տեղը զբաղեցնել կատալոնական գրանդի կազմում։
«Միլանը» իր հերթին պատրաստ է լսել պորտուգալացու համար առաջարկներ՝ սկսած 80 միլիոն եվրոյից։
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Լեաուն անցկացրել է 23 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։