Արտյոմ Դովբիկը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ գրանդ

Հարձակվող Արտյոմ Դովբիկը կարող է «Ռոմայից» տեղափոխվել իտալական Ա Սերիայի այլ ակումբ: Ըստ Tuttomercatoweb-ի՝ «Ինտերը» հետաքրքրված է 27-ամյա խաղացողի ծառայություններով:

Նշվում է, որ միլանյան ակումբը չի բացառում, որ թիմից հեռանա Մարկուս Թուրամը, ում ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ն։ Այս դեպքում «Ինտերը» մտադիր է նրան փոխարինող ձեռք բերել։

«Ինտերը» նաև հետաքրքրված է «Նյուքասլի» խաղացող Ալեքսանդր Իսակով, սակայն այս տրանսֆերը կարող է շատ թանկ արժենալ ակումբի համար։ Ընթացիկ մրցաշրջանում Դովբիկը մասնակցել է 33 հանդիպման, խփել 13 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում իր թիմակիցներին։