«Արսենալը» ցանկաում է նոր հարձակվող ձեռք բերել

«Արսենալը» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր հարձակվողներ ձեռք բերել, հայտնում է Teamtalk-ը։

Լոնդոնյան ակումբը դիտարկում է Էվան Ֆերգյուսոնի (Բրայթոն), Ալեքսանդր Իսակի (Նյուքասլ), Իգոր Ժեզուսի (Բոտաֆոգո ) և Բենջամին Շեշկոյի (Լայպցիգ) թեկնածությունները։ «Արսենալի» առաջնային տարբերակը «Նյուքասլի» հարձակվող Իսակն է:

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 50 միավորով երկրորդն է: