«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ծրագրում է շուտով վերադառնալ մարզչական աշխատանքի։ Իսպանացին նախորդ մրցաշրջանի ավարտից հետո լքեց «Բլաուգրանայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է լրագրող Ալեքս Պինտանելին, Չավին պատրաստ է մարզչական աշխատանքի վերադառնալ նոր մրցաշրջանի մեկնարկին, չնայած մասնագետը դեռ չի շտապում։ Իսպանացին ցանկանում է պաշտոն զբաղեցնել հեղինակավոր ակումբում, որը կարող է մրցել ամենաբարձր մակարդակով։
Հայտնի է նաև, որ Չավիին հետաքրքրում են միայն երկարաժամկետ նախագծերը։
Չավին «Բարսելոնան» գլխավորում է 2021 թվականի աշնանից։ Մինչ կատալոնական ակումբ վերադառնալը նա աշխատել է կատարական «Ալ-Սադում»։