Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Գերմանացու ծառայություններով այժմ հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդն», որը առաջիկա ամռանը պաշտոնական առաջարկով կդիմի մյունխենյան թիմին։
Հիշեցնենք, որ Սանեն նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։