Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու մեկնարկային կազմում չի հայտնվում Դանի Օլմոն

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացատրել է, թե ինչու մեկնարկային կազմում չի հայտնվում Դանի Օլմոն։

Կիսապաշտպանը օգնեց «բլաուգրանային» ապահովել հաղթանակը «Լաս Պալմասի» հետ խաղում՝ գոլի հեղինակ դառնալով 62-րդ րոպեին, փոխարինման դուրս գալուց անմիջապես հետո։

«Ինչո՞ւ Օլմոն չհայտնվեց մեկնարկային կազմում․ Քանի որ նա վնասվածք ուներ։ Կարծում եմ՝ մարզավիճակով նրանից առաջ են մյուս ֆուտբոլիստները։ Դանին մեզ համար կարևոր է, բայց նրան ժամանակ է պետք մարզավիճակ ձեռք բերելու համար»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ իսպանացին վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել հունվարի կեսերից մինչև փետրվարի սկիզբը և այդ ժամանակվանից չի հայտնվել կատալոնական ակումբի մեկնարկային կազմում։