Կառլո Անչելոտտի. «Մենք հիանալի մարզավիճակով ենք մոտենում մրցաշրջանի կարևորագույն հատվածին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Լա Լիգայի 25-րդ տուրում «Ժիրոնայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո կիսվել է իր մեկնաբանությամբ։

«Մենք լավ էինք վերահսկում խաղը և լավ էինք խաղում։ Մենք լավ խաղացինք, բայց օրվա լավագույն նորությունը սա չէ, այլ Ալաբայի վերականգնումը։ Նա շատ լավ խաղաց 60 րոպե, շատ հարմարավետ, մենք սկսեցինք վերականգնել մեր պաշտպանական դիրքերը։ Մենք հիանալի մարզավիճակով ենք մոտենում մրցաշրջանի կարևորագույն հատվածին։

Մոդրիչի գոլը. Ես արդեն օգտագործել եմ Մոդրիչի մասին բոլոր բառերը, նորություն չունեմ։ Նա միշտ հիանալի է,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հարկ է նշել, որ Դավիդ Ալաբան 2023 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ «Լոս բլանկոսների» մեկնարկային կազմում։