Կառլո Անչելոտտի․ «Նա նվեր է ֆուտբոլին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատասխանել է այն հարցին, թե արդյոք թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կհեռանա մրցաշրջանի ավարտից հետո։

«Մոդրիչը նվեր է ֆուտբոլին, ուստի նա պետք է շարունակի խաղալ այնքան, որքան ցանկանում է։ Նա շատ լավ է անում այն, ինչ անում է։ «Ռեալի» բախտը բերել է, որ իր թիմում ունի նման լեգենդ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից։ Այս մրցաշրջանում 39-ամյա խորվաթը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Մոդրիչի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է հունիսի վերջին։