Ալեխանդրո Բալդեն կարող է հայտնվել ԱՊԼ-ում․ «Բարսելոնան» դիրքորոշում ունի այս հարցում

«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։

Ինչպես հայտնում է Fichajes-ը, կատալոնական թիմը պատրաստ է բաց թողնել 21-ամյա ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդ», որը կոնկրետ հետաքրքրություն է ցուցաբերել իսպանացու նկատմամբ։

Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» սանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Բալդեի գործող աշխատանքային պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 մլն եվրո։