Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ամփոփել է Բունդեսլիգայի 23-րդ տուրի «Հոլշտայն Քիլի» դեմ հանդիպումը (2։0)։
«Ուրախ եմ հաղթանակով։ Մենք լավ հանդիպում անցկացրինք, վերահսկում էինք խաղը և տիրում։ Բայց դա հեշտ չէր։ Հաղթանակի համար կարևոր էր Շիկի առաջին գոլը։ Երկու արտագնա ոչ-ոքիներից հետո մեզ համար կարևոր էր երեք միավոր վաստակելը»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝