«Սա կոպիտ չէ»․ Յամալը ցույց է տվել իր արյունոտ ոտքը «Լաս Պալմասի» հետ հանդիպումից հետո 🎥

«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը դժգոհ է մնացել Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լաս Պալմասի» հետ խաղում (0։2) մրցավարությունից։

Խաղից հետո 17-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերի իր միկրոբլոգում կիսվել է իր արյունոտ ձախ ոտքի տեսանյութով՝ «Սա կոպիտ չէ»։

Հանդիպման մրցավար Ադրիան Կորդերո Վեգան մեկ դեղին քարտ է ցույց տվել «Լաս Պալմասի» պաշտպան Ալեքս Սուարեսին։

Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։