Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան պատրաստ է վերադառնալ Բելգիայի հավաքական։ Ֆուտբոլիստը այս որոշումը կայացրել է գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի պաշտոնանկությունից հետո։
Նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Ռուդի Գարսիան։
«Ես կարոտել էի, որ կարող էի խաղալ Բելգիայի հավաքականում։ Անցել է մեկուկես տարի, հիմա ես պատրաստ եմ»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Բելգիայի հավաքականի կազմում Տիբո Կուրտուան անցկացրել է 102 հանդիպում։
Հաջորդ հանդիպումը բելգիացիները կանցկացնեն մարտի 20-ին՝ Ազգերի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում, մրցելով Ուկրաինայի հետ։