Արգենտինացի 17-ամյա ֆուտբոլիստ Ֆրանկո Մաստանտուոնոյով հետաքրքրված են երեք եվրոպական գրանդներ։ Հարձակողական ոճի կիսապաշտպանը հանդես է գալիս «Ռիվեր Փլեյթում» և չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն հաստատվել է հիմնական կազմում։
Transfer News Live-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» և Միլանի «Ինտերը» պայքարում են ֆուտբոլիստի համար։ Արգենտինացու պայմանագրում 45 միլիոն եվրո արժողությամբ ազատման կետ կա։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 մլն եվրո։