«Ուրարտուն» պայմանագիր է կնքել կիսապաշտպան Արտեմի Գունկոյի հետ։ Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
20-ամյա ֆուտբոլիստը համարվում է Մոսկվայի «Սպարտակի» սան և կարիերան անցկացրել է այդ ակումբի համակարգում, որից հետո միացել «Կոսմոս Դոլգոպրուդնի» թիմին։
«Ողջունում ենք Արտեմիին «Ուրարտուում» և մաղթում հաջողություններ ակումբի կազմում», – ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։