Սիմոնե Ինձագին ամփոփել է «Ջենոայի» հետ հանդիպումը

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Ջենոայի» հետ խաղից հետո ամփոփել է հանդիպումը (1։0)։

«Այսօրվա խաղում մենք որոշ դժվարություններ ունեցանք, բայց մեր երկրպագուները աջակցեցին մեզ։ Մեզ շատ հանդիպումներ են սպասվում, բոլորս աշխատելու ենք մեկ ընդհանուր նպատակով և ցանկանում ենք գոհացնել մեր երկրպագուներին։

Ուզում եմ շնորհավորել տղաներիս, նրանցից շատերն անցկացրին մրցաշրջանի 37-րդ հանդիպումը, բայց ոմանք էլ ավելի շատ խաղացին, քանի որ կային նաև ազգային հավաքականների խաղեր»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

«Ինտերը» ունի 57 միավոր և գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը, իսկ երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» ունի 56 միավոր, բայց դեռևս մեկ խաղ պակաս է անցկացրել։