Ռուբեն Ամորիմ․ «Նա ավելի լավ է կատարում իր աշխատանքը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հայտարարել է, որ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը իրենից լավ է կատարում իր աշխատանքը։

Շաբաթ օրը՝ փետրվարի 22-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ (2։2)։

«Դեյվիդ Մոյեսը ինձանից լավ է աշխատում, դա բավականին ակնհայտ է: Մեր ակումբներում տարբեր մակարդակների ճնշում կա։ Փոքր բաները, ինչպիսիք են մեկ կամ երկու խաղերում հաղթելը, վստահություն են տալիս: Պետք է արժանին մատուցել «Էվերթոնի» ֆուտբոլիստներին և հատկապես մարզչին։

Եթե ​​երկու կամ թեկուզ մեկ խաղում հաղթենք, ամեն ինչ աստիճանաբար կփոխվի։ Երբ հաղթում ես, շատ ավելի հեշտ է փարատել ֆուտբոլիստների կասկածները,- Ամորիմի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Անցկացրած 26 խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 30 միավորով զբաղեցնում է 15-րդ տեղը։