Մադրիդի «Ռեալը» պատրաստ է երկարաձգել 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում։ Խորվաթ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մոդրիչը նույնպես մտադիր է մնալ «Արքայական» ակումբում։ Կիսապաշտպանը ցանկանում է որոշակի խաղային պրակտիկա ունենալ մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։
Մոդրիչը «Լոս Բլանկոսում» է հանդես գալիս 2012 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 573 հանդիպման՝ դառնալով 42 գոլի և 92 գոլային փոխանցման հեղինակ։