«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերի խոսքերին, թե «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը չի կարող մասնակցել «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպմանը (3։1)՝ «Լոս Բլանկոսի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերի դեմ խաղալու ցանկության պատճառով։
«Աստված իմ, նա դա ասաց. Ջեյմի Կարագերն ասաց դա․
Ես չգիտեմ, թե ինչու է Կարագերը այդքան տարօրինակ վարվում։ Նա ասաց, որ Հոլանդը չի՞ ուզում դուրս գալ խաղադաշտ։ Դա գեղեցիկ չէ և ճիշտ չէ։ Հոլանդը պատրաստ էր խաղալ, բայց նա ծնկի հետ կապված խնդիր ուներ, ուստի չկարողացավ դուրս գալ խաղադաշտ»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։