«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Իմ բախտը բերել է իմ կարիերայում, որ Մեսսին խաղացել է իմ թիմում։ Մի քանի տարի միասին աշխատեցինք։ Հիանալի ժամանակ էր»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Բարսելոնան» Մեսսիի և Գվարդիոլայի հետ երկու անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան և երեք անգամ դարձել Իսպանիայի չեմպիոն։
54-ամյա մարզիչը «Մանչեսթեր Սիթիում» աշխատում է 2016 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։