Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին վերադարձել է «Ֆեյենորդ» և դարձել թիմի գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը։
«Բոլորը գիտեն, թե որքան յուրահատուկ է իմ կապը «Ֆեյենորդի» հետ։ Անհամբեր սպասում եմ ֆուտբոլիստների հետ աշխատելուն, ուժեղ կազմով և հաջողությունների հասնելու»,- ասել է վան Պերսին։
Հիշեցնենք, որ 41-ամյա հոլանդացին ակումբի համակարգում աշխատել է 2020-ից 2024 թվականներին։