«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ դժվար թե հեռանա թիմից։
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «Նյուքասլը» չի անհանգստանում իր ֆուտբոլիստին կորցնելու վտանգից, քանի որ ակումբը կարծում է, որ ոչ ոք չի վճարի 25-ամյա շվեդացու համար պահանջվող գինը։
Ըստ աղբյուրի՝ «Նյուքասլը» Իսակի համար պահանջում է 180 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 29 հանդիպման՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, դարձել 19 գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Իսակի պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։