Մարտին Էդեգորը մեկնաբանել է «Վեսթ Հեմից» կրած պարտությունը

«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը խոսել է Անգլիայի առաջնության 26-րդ տուրում «Վեսթ Հեմից» կրած պարտությունից հետո (0։1)։

«Մեծ հարված «Արսենալին»։ Այսօրվա հանդիպումը բավականաչափ լավը չէր։ Ես շատ հիասթափված եմ։ Չեմ կարող ասել, թե ինչ էր պակասում։ Արդյունավետություն դաշտի վերջին երրորդում։ Հանդիպումը պետք է վերլուծել։ Դեռ երկար ճանապարհ կա անցնելու, պետք է շարունակել պայքարը։ «Արսենալը» հաջորդ խաղում պետք է բարելավվի», – Էդեգորի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Նշենք, որ «Վեսթ Հեմից» կրած պարտությունն առաջինն էր «զինագործների» համար վերջին 15 հանդիպումներում։ «Արսենալը» շարունակում է մնալ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում։