Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը որոշել է վաճառել սերբ կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչին։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ «Ծեր սինյորը» ֆուտբոլիստի տրանսֆերից ակնկալում է վաստակել մոտ 40-50 միլիոն եվրո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վլահովիչին ձեռք բերելու հարցում հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Իտալիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը անցկացրել է 19 հանդիպում, դառնալով՝ 8 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։