Fastex Պրեմիեր Լիգայի վերադարձը ձգձգվում է։ Այս մասին հայտնում է Armenian Premier League-ի մամուլի ծառայությունը։
Այսօր կայանալիք «Գանձասար» – Վան» հանդիպումը հետաձգվել է։
«Հաշվի առնելով երկու ակումբների գրությունները եղանակային անբարենպաստ պայմանների վերաբերյալ` ՀՖՖ-ն որոշել է տեղափոխել խաղը։ Հանդիպման վերանշանակման վերաբերյալ կտեղեկացնենք ավելի ուշ», – ասվում է տարածած հաղորդագրության մեջ։