Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը բանակցություններ է վարում ակումբի ղեկավարության հետ նոր աշխատանքային պայմանագիր ստորագրելու շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը մոտ են համաձայնության։ Գործարքի մասին կարող է պաշտոնապես հայտարարվել մոտ ժամանակներս։ Կողմերի միջև աշխատանքային նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2028 թվականը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»։
Ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։