Էնցո Մարեսկա․ «Մենք ատում ենք պարտվելը»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է վերջին ամիսների ընթացքում թիմի անհաջողությունների մասին։

«Մենք պետք է առաջ գնանք։ Մենք ատում ենք պարտվելը։ Ցավոք սրտի, լավագույն շրջանը չենք ապրում, բայց պետք է միասնական մնալ։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս անհաջողությունների շարքը հաղթահարելու համար»,- Մարեսկայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Լոնդոնյան ակումբը Պրեմիեր Լիգայի վերջին տասը խաղերից միայն երկուսում են հաղթել՝ հինգում պարտվելով։

Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝