Էնցո Մարեսկա․ «Դա նուրբ հարց է»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան մեկնաբանել է Ֆիլիպ Յերգենսենի վատ խաղը։ Դարպասապահը վերջերս դարպասում փոխարինեց Ռոբերտ Սանչեսին, իսկ «Ասթոն Վիլայի» հետ հանդիպման վերջնամասում հիանալի սեյվից մեկ րոպե անց սխալվեց՝ բաց թողնելով վճռորոշ գոլը (1։2)։

«Կարո՞ղ է Սանչեսը կրկին դառնալ թիվ մեկ։ Չգիտեմ։ Այսօրվա միայն մեկ սխալը չի ​​փոխի իմ կարծիքը Ֆիլիպի մասին։ Եկեք տեսնենք։

Դարպասապահի դիրքը նուրբ հարց է։ Հարձակվողը կարող է բաց թողնել գոլային հնարավորությունը, և որոշ իրավիճակներում դա այնքան էլ կարևոր չի թվա, բայց երբ դարպասապահը սխալվում է, այն միշտ աչքի է ընկնում։ Պետք է աջակցել միմյանց, ուժեղ լինել և քրտնաջան աշխատել։ Երկու օրից մեզ սպասվում է տնային խաղ և, հուսանք, մեր երկրպագուների աչքի առաջ մենք կկարողանանք հաղթել»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Goal-ը։