«Բարսելոնան» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» 19-ամյա վինգեր Կենան Յիլդիզի նկատմամբ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը ներկայումս ուսումնասիրում է թուրք ֆուտբոլիստի տրանսֆերի հնարավորությունը, սակայն հասկանում է, որ «Յուվենտուսը» նրա համար զգալի գումար է պահանջելու։ Ընդգծվում է, որ «Ծեր սինյորը» պատրաստ է դիտարկել Յիլդիզի համար 80 միլիոն եվրոյի առաջարկը, սակայն «Բարսելոնան» պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի կարողանա ձեռք բերել 19-ամյա հարձակվողին։
Այս մրցաշրջանում Յըլդիզը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։