Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Ժորտի Մոկիոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում է Caughtoffside-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»։ 16-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս «Այաքսի» երիտասարդական թիմում։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1,5 մլն եվրո։ Պրեմիեր Լիգայի 26 խաղից հետո «թոշակառուները» վաստակել են 43 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։