Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» 2։0 հաշվով հաղթանակ տոնեց «Լաս Պալմասի» նկատմամբ։
Հարկ է նշել, որ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմն անպարտելի է 2025 թվականին։
Տարեսկզբից «Բարսելոնան» 11 հաղթանակ է տարել և երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի։ Լաս Պալմասի նկատմամբ տարած հաղթանակը «Բարսելոնայի» համար 5-րդ անընդմեջ հաղթանակն էր։
Իսպանիայի առաջնության 25 տուրից հետո կատալոնական թիմը վաստակել է 54 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։