Լոնդոնի «Թոթենհեմի» հարձակվող Հյուն Մին Սոնը կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ 32-ամյա հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Գործարքը կարող է ավարտվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Հարձակվողի պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 38 միլիոն եվրո։ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նա լոնդոնյան թիմում հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։