Լա Լիգան թույլ չի տվել «Բարսելոնային» հայտարարել պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգումը

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսն ընդունել է ակումբի նոր պայմանագրի առաջարկը։ Իսպանացին պայմանագիր կկնքի «բլաուգրանայի» հետ մինչև 2026 թվականի կեսերը։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կողմերը լիովին համաձայնեցրել են համագործակցության պայմանները, սակայն Լա Լիգան թույլ չի տվել ակումբին հայտարարել դրա մասին՝ ֆինանսական վիճակի պատճառով։

Այսպիսով, գործարքը պաշտոնապես կհաստատվի միայն հուլիսին՝ մրցաշրջանի ավարտից հետո։ Ինիգո Մարտինեսն այս մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: Կենտրոնական պաշտպանը մայիսին կդառնա 34 տարեկան: