Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն առաջարկ չի ստացել Մադրիդի «Ռեալից», հայտնում է Marca թերթը։ «Արքայական» ակումբը գոհ է իտալացի մասնագետ Կառլո Անչելոտտիի աշխատանքից։
Ղեկավարները ցանկանում են, որ թիմը կրկին հաղթի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում նրա գլխավորությամբ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ալոնսոյի նկատմամբ հետաքրքրություն կա Անգլիայի Պրեմիեր լիգայից։
«Մանչեսթեր Սիթին», որը փոխարինող է փնտրում Խոսեպ Գվարդիոլային, ցանկանում է հրավիրել իսպանացի մարզչին։ Ալոնսոյի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Նա թիմը մարզում է 2022 թվականի հոկտեմբերից։