Մոհամեդ Սալահը նշել է «Մանչեսթեր Սիթիի» առավելությունները

Անգլիայի Պրեմիեր լիգայում կիրակի օրը մեծ հանդիպում է սպասվում։ «Մանչեսթեր Սիթին» տանն ընդունելու «Լիվերպուլին»: Մերսիսայդյան թիմի հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է մրցակցի մասին։

««Սիթին» միշտ «Սիթի» է լինելու։ Նրանք ունեն բոլոր ժամանակների լավագույն մարզիչներից մեկը և հիանալի խաղացողներ: Նրանք երկար տարիներ բարձր մակարդակով են խաղում, ամեն ինչ հաղթել են։

Այնպես որ, նրանք միշտ ուժեղ թիմ են լինելու, միշտ կարող են հաղթել: Կարծում եմ՝ խաղը շատ բարդ է լինելու։ Նրանք ունեն սեփական դաշտի և փորձառու խաղացողների առավելություն այս խաղում»,- Սալահի խոսքերն է մեջբերում Sky-ը։

«Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի փետրվարի 23-ին Երևանի ժամանակով 20:30-ին: