Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային գլխավոր նպատակը

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ ամառ նոր փորձ կկատարի հարձակվող Վիկտոր Օսիմենին ձեռք բերելու համար: Նիգերիացի ֆուտբոլիստը պատկանում է «Նապոլիին», սակայն ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»:

«Մանչեսթեր Յունայթեդը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջնահերթ թիրախ է համարում Օսիմենին, հայտնում է լրագրող Դին Ջոնսը: Կարմիր սատանաների ղեկավարությունը հույս ունի համոզել խաղացողին համաձայնել աշխատավարձի կրճատմանը:

Ներկայումս հարձակվողը շաբաթական 250,000 ֆունտ է ստանում (մոտ 300,000 եվրո): Վիկտոր Օսիհենի նկատմամբ հետաքրքրություն ունեն նաև Լոնդոնի «Չելսին» և «Արսենալը»: 26-ամյա ֆուտբոլիստը գնահատվում է 75 միլիոն եվրո։