«Լիվերպուլը» ցանկանում է առաջ անցնել Մադրիդի «Ռեալից» 20 ամյա պաշտպանին ձեռք բերելու համար ընթացող պայքարում

«Վալենսիայի» պաշտպան Քրիստիան Մոսկերան Անգլիայի Պրեմիեր լիգայում խաղալուտարբերակ ունի, հայտնում են El Nacional-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Մոսկերան կարող է կենտրոնական պաշտպանությունում փոխարինել հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյկին, ում ապագան թիմի հետ մնում է անորոշ: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Քրիստիանով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։

Ընթացիկ մրցաշրջանում Մոսկերան Լա Լիգայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Պաշտպանի գործող պայմանագիրը «Վալենսիայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։