«Ինտերը» կարող է խզել պայմանագիրը թիմի երեք ֆուտբոլիստների հետ

Իտալական «Ինտերում» ամռանը սպասվում են կադրային փոփոխություններ։ Հնարավոր է, որ թիմը լքեն երեք ֆուտբոլիստներ, այս մասին հայտնում է football-italia-ն։

Այդ ֆուտբոլիստներն են Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, իտալացի պաշտպաններ Ֆրանչեսկո Աչերբին ու Մատեո Դարմիանը։

Նրանց պայմանագրերը նախատեսված են մինչեւ 2026թ հունիս, սակայն ներառում է 12 ամիս շուտ խզելու հնարավորություն։

Այդ դեպքում՝ ակումբը պետք է փոխհատուցում վճարի ֆուտբոլիստներին։