Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ներկայացրել է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների հնգյակը:
Անգլիացին դարպասում կցանկանար տեսնել ներկայիս թիմակցին՝ Մանուել Նոյերին, հայտնում է DAZN-ը։
Որպես պաշտպան նա ընտրել է Ֆրանց Բեկենբաուերին։ Կիսապաշտպանությունում տեղ է զբաղեցրել Զինեդին Զիդանը, իսկ հարձակվողական զույգը կազմել են Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը «Բավարիայում» հանդես է գալիս 2023 թվականի ամառից։ 31-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում մյունխենցիների կազմում անցկացրած 76 խաղում դարձել է 73 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։